«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոննիսյանը գրում է․
«Պետական պահպանության ծառայության` ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և պաշտպանվող օբեկտի անվտանգության հետ կապ չունեցող ագրեսիվ պահվածքը անընդունելի է։
ՊՊԾ-ն չպիտի ուրիշ վարորդներից պահանջի խախտել ՃԵ կանոնները և, առավելևս, չպիտի, որպես պատիժ, վթարային իրավիճակներ ստեղծի։
Առհասարակ, ուրիշ վարորդների «վրա քշելով» նրանց «պատժելը» (պատժելը, ոչ թե օբեկտին պաշտպանելը) անընդունելի է։ Եթե իմ մեքենայի վրա տենց քշեին, կարող է դեմները փակեի` սկսեինք պարզել, թե ինչի՞ է իրեն իրավունք վերապահում օրինապահ վարորդներին «պատժել»։
Առհասարակ, երբեմն ինձ մոտ տպավորություն է, որ ՊՊԾ որոշ վարորդներ թերարժեքության բարդույթ ունեն, որը արտահայտում են անտեղի (օբեկտի պաշտպանության հետ չկապված) ագրեսիվ վարելով։ Դա անընդունելի է։
ՊՊԾ ծառայողնեը կարող են որոշակի մանեվրներ կատարել ու երթևեկության նկատմամբ առավելություն ստանան` օբեկտի պաշտպանության համար։ Բայց չեն կարող պահանջել այլ վարորդներից, որ խախտեն ՃԵ կանոնները ու, առավելևս, չեն կարող այլ վարորդներին «պատժել»»:
Հիշեցնենք, որ այսօր Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը «սանձարձակ» պահվածք է դրսևորել երթևեկության ընթացքում։
Մանրամասները՝ տեսանյութում․






























