ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության կողմից գարնանացանի համար Տավուշի մարզի համայնքներին տրամադրվել է 79 տոննա գարու եւ 19 տոննա եգիպտացորենի սերմացու, գարու կիլոգրամը` 70, եգիպտացորենինը` 200 դրամով: Դրա համար համայնքների բնակիչների հետ կնքել են պայմանագրեր, որպեսզի մինչեւ այս տարվա վերջ սերմացուն վերադարձվի պետությանը: Չնայած գարու եւ եգիպտացորենի  բերքահավաքը վաղուց է եղել, ֆերմերները դեռեւս չեն վերադարձրել սերմացուն:  Ինչպես տեղեկացնում  է Տավուշի մարզպետարանի ինտերնետային  կայքը, մարզպետ Արմեն Ղուլարյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարզպետարանի աշխատակիցներին հանձնարարական է տվել մինչեւ տարեվերջ ապահովել սերմացուի վերադարձը: «Հազարամյակների մարտահրավերներ-Հայաստան» ՊՈԱԿ-ի ծրագրով Տավուշի մարզում իրականացված 3-րդ կարգի ջրանցքների վերականգնման համաֆինանսավորման համար մարզի Սեւքար, Աչաջուր, Լուսաձոր, Հաղթանակ, Կողբ համայնքներին ընդհանուր առմամբ 22 միլիոն դրամ փոխատվություն է տրվել, որը պետք է մարվի ըստ սահմանված ժամանակացույցի` մինչեւ այս տարեվերջ: Ներկայումս 5 համայնքներից միայն Աչաջուրն  է ամբողջությամբ վերադարձրել  գումարը:




Լրահոս