ArmLur.am-ին մեզ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի հետ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված, ավելի ուշ ազատ արձակված Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը չի կայանալու։ Բանն այն է, որ Դավիթ Մինասյանի առողջական վիճակը վատ է, և նրան այդ կարգավիճակով դատարան չեն կարող բերել։
Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի պատարագի ընթացքում վարչապետը շքախմբով մտել է եկեղեցի, գրավել ներկաների ուշադրությունը, ինչից դժգոհել են ներկաները։ Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներից մեկը ասել է. «տենց չնայես»։
Մոտ մեկ ժամ անց եկեղեցու բակից ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկել Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներին, ինչպես նաև Հայ ազգային ճակատի հիմնադիր, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանին։
18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել էր։
Մյուս եղբայրը՝ Միքայելը, ազատ էր արձակվել։ Որոշ ժամանակ անց հսկող դատախազի որոշմամբ վերացվել է նաև Դավիթ Մինասյանի կալանքը։
Քնար Մանուկյան





























