Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր աչքի առաջ պատգամավորներին բռնության էին ենթարկում, ոչինչ չարեցիք․ Թագուհի Թովմասյանը՝ Գլխավոր դատախազին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն է ընթանում, որին մասնակցում էր նաև Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց է ուղղում Գլխավոր դատախազին՝ նշելով, թե նրա ներկայությամբ պատգամավորների նկատմամբ բռնություն է կիրառվել և ինչու որևէ քայլ չի ձեռնարկվել, սակայն այդ հարցին Գլխավոր դատախազը չի պատասխանել։

Հիշեցնենք՝ հուլիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ընթացքում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև լարված իրավիճակ է ստեղծվել, որի ժամանակ եղել է վիճաբանություն և քաշքշուկ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հետևել է վիճաբանությանը սակայն ոչինչ չի ձեռնարկել։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս