Վերջին օրերին մեծ աղմուկ էր բարձրացել Ադրբեջանի կողմից հայկական պատմական ժառանագության ոչնչացման դեպքերը և դրա վերաբերյալ ՀՀ իշխանությունների «առձագանքը»՝ քար լռությունը։ Այս համատեքստում մինչ ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանը իմաստ չի տեսնում, որ Հայաստանն աղմուկ բարձրացնի, որ ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի եկեղեցին, ադրբեջանական իշխանական մեդիան ողողված է Հայաստանին խստագույնս դատապարտելու մեղադրանքներով։ Մասնավորապես նշվում է , որ Հայաստանը պատասխանատվություն է կրում Ադրբեջանի կրոնական հուշարձանների դեմ վանդալիզմի գործողությունների համար։Հիմա ամեն ինչ սկզբից։

Այս շաբաթ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել էր Արցախի տարածքում եկեղեցիների և պատմական կոթողների վերաբերյալ հնչող մտահոգություններին՝ ընդգծելով, որ Հայաստանի համար առաջնային է խաղաղության օրակարգը և տարածաշրջանային հարաբերությունների կայունացումը։ Նրա խոսքով՝ պետք է խուսափել այնպիսի քայլերից և հայտարարություններից, որոնք կարող են վերածվել քաղաքական լարվածության և վնասել կարգավորման գործընթացին, քանի որ դա նրանց ինքնիշխան տարածքն է։ ՔՊ-ական նախարարը իմաստ չի տեսնում, որ Հայաստանն աղմուկ բարձրացնի, երբ ադրբեջանցիները քանդում, ոչնչացնում են Ստեփանակերտի եկեղեցին, կամ այլ պատմամշակույթային կոթողներ։
«Ասենք արեցինք և ի՞նչ, դա ի՞նչ է տալու Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է նա։
Ըստ նրա՝ եթե Հայաստանն այս մասով ինչ-որ գործողություններ անի՝ կվերակենդանացնի Ղարաբաղյան շարժումը։
Թորոսյանի այս դիրքորոշումը հասարակության շրջանում լայն քննադատության ենթարկվեց և տարբեր քաղաքական շրջանակներում տարբեր գնահատականների արժանացավ։
Հիշեցնեք, որ ապրիլի 24-ից առաջ, ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են երկու տաճար՝ Սուրբ Աստվածածնի բարեխոսության մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին։
Մինչ այս քննարկումները շարունակվում են Հայաստանում, ադրբեջանական կողմը իշխանական լրատվամիջոցները օգտագործելով մեղադրում է հայկական կողմին ադրբեջանական կողթողների նկատմամբ վանդալիզմ իրականացնելու մեջ։ Միջազգային և տեղական լրատվամիջոցները պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով՝ մեղադրելով հայկական կողմին 1990-ականներից մինչև վերջին տարիները վերահսկողության տակ գտնվող տարածքներում մշակութային ժառանգության զանգվածային ոչնչացման և աղավաղման մեջ։Եվ այս ֆոնին Հայաստանը լռում է։
Բաքուն պնդում է, որ այդ ընթացքում վնասվել կամ ոչնչացվել են հարյուրավոր պատմական և կրոնական հուշարձաններ, այդ թվում՝ մզկիթներ, թանգարաններ, գրադարաններ և հնավայրեր։ Մի շարք կառույցների վերաբերյալ էլ ադրբեջանական աղբյուրները հայտարարում են, թե դրանք «յուրացվել կամ վերափոխվել են», ինչն ըստ նրանց՝ փոխել է դրանց պատմական ինքնությունը։ Մասնավորապես բոլոր եկեղեցիները և համալիրները, մասնավորապես Գանձասարի և Դադիվանքի եկեղեցիները համարվել են ալբանական, մեր այս եկեղեցիներին ադրբեջանցիները տվել են ադրբեջանական անվանումներ և որակել, որ հայակական կողմը վերափոխել է դրանք և դարձրել հայկական։ Ցավալին այն է, որ ադրբեջանական կողմը պետական մակարդակով սկսել է արշավ պաշտպանելու այն դիքորոշումը, որ հայկական կողմը պետք է ենթարկվի պատասխանատվության՝ վանդալիզմ իրականացնելու համար, իսկ այս ֆոնին ՀՀ իշխանությունները մեր ինքնությունը և պատմությունը պաշտպանելը, որակում են, որպես պատերազմ հրահրելու շարժառիթ։

Անի Վարդանյան





























