Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ եմ արել․ Դուրգարյանը եկեղեցում միջադեպով քրեական գործի հարուցման և մտահոգության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ Աշխատավորների օրը, Նիկոլ Փաշինյանը գտնվում է Ամիրյան փողոցում։ Ամիրյան փողոցում է նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Վրեժ Դուրգարյանը։

Հիշեցնենք, որ Վրեժ Դուրգարյանը դեկտեմբերի 18-ին, ըստ համացանցում տարածված տեսագրության, բարձրացել էր Մայր Աթոռում 106-րդ կաթողիկոսի շիրմաքարի վրա և ցուցարարներին ձեռքով ուղղորդում էր ներխուժել Մայր տաճար։

ArmLur.am-ի լրագրողը հարց է ուղղել Դուրգարյանին՝ թե մտավախություն չունի, որ կհայտնվի մեղադրյալի աթոռին եկեղեցում հրահրումների համար, ինչին ի պատասխան Դուրգարյանը նշել է․ «Ի՞նչ եմ արել»։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս