Ռուբեն Հայրապետյանը՝ վատ հարկատու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում գործող 21 առևտրային բանկերից միայն 10-ին է հաջողվել տեղ զբաղեցնել խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում: Երեկ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում առաջատար հազար հարկատուների ցանկը, որից պարզ է դառնում, որ ամենաշատ վճարումներ կատարած բանկը «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ»-ն է (զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը):

Վճարած հարկերի ծավալով 2-րդ հորիզոնականում «ՎՏԲ-Հայաստան»-ն է, որին հաջողվել է զբաղեցնել 29-րդ հորիզոնականը:

Խոշոր հարկատուների 3-րդ տասնյակում միանգամից 3 բանկեր են ընդգրկվել. 33-րդ հորիզոնականում «Արդշինինվեստբանկ»-ն է, 37-րդ տեղում «Յունիբանկ»-ը, 38-րդում ՝ «Ամերիաբանկ»-ը:

Խոշորներից 4-րդ տասնյակում բանկեր չկան, իսկ ահա 50-րդ հորիզոնականում ՝ «Հայբիզնեսբանկ»-ն է: 63-րդ հորիզոնականում «Արարատբանկ»-ն է, 66-րդում ՝ «Ինեկոբանկ»-ն է: 76-րդ և 88-րդ հորիզոնականներում «Կոնվերս» և «Հայէկոնոմ» բանկերն են:

Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Զարգացման հայկական բանկ»-ը, որի ղեկավարությունը նախօրեին պաշտոնական հաղորդագրությամբ ծանուցել էր նոր ձեռքբերումների և առաջընթացի մասին ՝ տեղ չի զբաղեցրել խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում:




Լրահոս