Երևանում անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որի շրջանակում Հայաստանի Հանրապետություն են ժամանել եվրոպական երկրների առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Միջոցառումը համախմբում է շուրջ 50 երկրների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով քննարկել Եվրոպայի առջև ծառացած կարևորագույն հարցերը։
Գագաթնաժողովի օրակարգում են ժողովրդավարական կայունության ամրապնդումը, տարածաշրջանային և եվրոպական անվտանգության զարգացող մարտահրավերները, տնտեսական և էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև կապակցվածության խորացումը։ Քննարկումների առանցքում է նաև, թե ինչպես կարող է ավելի սերտ համագործակցությունն ու համակարգված գործողությունները նպաստել ավելի կայուն, անվտանգ և միավորված Եվրոպայի ձևավորմանը։
Երևան արդեն ժամանել են հետևյալ պաշտոնյաները
- Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտա
- Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
- Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլա
- Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալաս
- Մոնակոյի իշխանապետ Ալբերտ Երկրորդ
- Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշ
- Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչ
- Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսե
- Կանադայի վարչապետ Մարկ Քարնի
- Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդես
- Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դան
- Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վեվեր
- Անդորրայի Իշխանապետության վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորա
- Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցո
- Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդեն
- Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յոնաս Գահր Ստյորե
- Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետ Բրիգիտե Հաաս
- Բուլղարիայի Հանրապետության փոխնախագահ Իլիանա Յոտովա
- Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե
- Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտի
- Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոն
- Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտին
- Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջորջա Մելոնի
- Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ
- Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչ
- Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպո
- Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելեն
- Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչ
- Ալբանիայի վարչապետ Էդի Ռամա
- Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենե
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե
- Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես
- Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդու
- Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովա
- ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլու
- Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմեր
- Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլաս
- Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկ
- Թուրքիայի Հանրապետության փոխնախագահ Ջևդեթ Յըլմազ
- Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի
Նշենք, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիև գագաթնաժողովին կմիանա տեսազանգի միջոցով։
Գագաթնաժողովը համարվում է կարևոր հարթակ՝ եվրոպական երկրների միջև քաղաքական երկխոսության խորացման և տարածաշրջանային համագործակցության խթանման համար։
Անի Վարդանյան





























