Armenian text to speach

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Դ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 63 կմ-ին՝ Հարթավան-Քուչակ գյուղերի միջանկյալ ճանապարհահատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտով անցնող երկաթե ջրախողովակի վրա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։




Լրահոս