Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր սահմանադրության ընդունմանը, նշել էր, որ դրանով դատական համակարգում էական փոփոխություններ պետք է տեղի ունենան։
«Նույնիսկ կա առաջարկ, որ սահմանադրության անցումային դրույթներում ունենանք կետ, ըստ որի՝ սահմանադրության ընդունման պահից բոլոր դատավորների կարգավիճակը վերաձևակերպվի որպես դատավորի պաշտոնակատար, և նրանք վերանշանակվեն միայն բարեվարքության նոր ստանդարտների հաստատումից հետո»,- շեշտել էր նա։
Այսօր՝ մայիսի 5-ին Դատավորների ժողովին ArmLur.am-ը դատավորներից հետաքրքրվեց, թե արդյոք օրինական է լինելու այս փոփոխությունները, հաշվի առնելով, որ դատավորները ցմահ են նշանակված։
Ասել է թե, պատրաստ են փոփոխություններից հետո տուն գնալ ու սպասել նոր կանոնների սահմանմանը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























