Իրանի կողմից պահվող հարստացված ուրանի փոխանցումը Միացյալ Նահանգներին կողմերի միջև ապագա համաձայնագրի պայման է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
PBS-ին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարին խնդրել են մեկնաբանել այն տեղեկությունները, որ առաջիկա համաձայնագրի պայմանների համաձայն՝ Իրանը «կարող է» իր բարձր հարստացված ուրանը փոխանցել Միացյալ Նահանգներին։
«Այն (Իրանի հարստացված ուրանը – խմբ.) կուղևորվի Միացյալ Նահանգներ», – պատասխանել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ Իրանը նաև երկար ժամանակով ստիպված կլինի հրաժարվել միջուկային հարստացման ենթակառուցվածքների օգտագործումից։

























































































