Պետք է անցնել կառավարման խորհրդարանական մոդելի. Ա. Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ելույթների ժամին Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված Սահմանադրական բարեփոխումների մոդելին:

«Նրանք փորձել են վեր հանել ներկա սահմանադրական թերությունները և առաջարկել բարեփոխումներ: Հայեցակարգի հիմնական դրույթների վերաբերյալ իր մոտեցումներն է նշել նաև հանրապետության նախագահը: Քաղաքական գործիչների մի մասը կարծում է, թե երկրում շատ այլ խնդիրներ կա և այս հարցը պետք է հետաձգել: Մեր մոտեցումն այլ է, մենք գտնում ենք, որ առկա խնդիրները նաև կիսանախագահական մոդելի հետևանքն է և պետք է  անցնել խորհրդարանական մոդելի», – նշեց նա:




Լրահոս