Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին Մոսկվա հրավիրելը ուժի մեջ է մնում, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, իհարկե։ Ես չեմ կասկածում, որ Ռուսաստանի նախագահը ուրախ կլինի հանդիպել իր գործընկերոջ հետ Մոսկվայում», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։





























