Մարուքյանն առաջարկում է սահմանել բոլոր տեսակի վարկերի տոկոտադրույքների առավելագույն թույլատրելի շեմ։
«Ավելին՝ կսահմանափակվեն նաև տոկոսադրույքին ուղիղ չառնչվող բոլոր հավելյալ վճարները։
Թույլ չենք տալու, որ մեր ժողովրդին թալանեն։ Թույլ չենք տալու, որ մարդիկ դառնան բանկային համակարգի զոհը։
Կենտրոնական բանկից մոտ 6.7% տոկոսադրույքով ներգրավված միջոցները առևտրային բանկերը քաղաքացիներին տրամադրում են 16%, 18% կամ նույնիսկ 20% տոկոսադրույքով։
Մինչդեռ Կենտրոնական բանկում կարծում են, որ բանկային տոկոսադրույքները նվազեցնելու անհրաժեշտություն չկա։ Սա նշանակում է, որ հասարակ մարդու խնդիրների մասին մտածող իշխանություն չկա։
Բանկերում մարդկանց անձնական տվյալներով ձևակերպվում են կեղծ վարկեր, և քաղաքացիները տարիներով ստիպված են լինում մարել իրենց հետ որևէ կապ չունեցող պարտքեր։ Պետություն չկա, որը կպաշտպանի մարդկանց շահերը։»






























