Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Այ փսլինքեր, հատ-հատ գտնելու եմ ու մասկեքը կոխեմ համապատասխան տեղերը»․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիրում քարոզարշավի ժամանակ երևանցի մի բժշկուհի, որի բարձրաստիճան սպա եղբայրը պատերազմի անհետ կորածներից է, մոտեցել է Փաշինյանին՝ ասելով, որ նա «գողացել է իր հայրենիքը»։ Փաշինյանից մի քանի րոպե պահանջվել է հավասարակշռությունը կորցնելու համար․ նա բարձր ձայնով գոռացել է և սպառնալիքներ հնչեցրել նախկին նախագահների, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հասցեին՝ հատկապես թիրախավորելով Ռոբերտ Քոչարյանին։

Կինը Փաշինյանին մեղադրել է Արցախը հանձնելու և հազարավոր երիտասարդների մահվան պատճառ դառնալու համար՝ նշելով, որ իր եղբայրը անհետ կորած համարվող բարձրաստիճան սպա է։

Փաշինյանը շարունակել է բարձրաձայն արտահայտությունները՝ օգտագործելով վիրավորական ձևակերպումներ և սպառնալիքներ ընդդիմադիրների հասցեին։

Ավելի ուշ նա նաև դիմել է տեսախցիկներին՝ շարունակելով իր խոսքը։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս