Դամասկոսի քրիստոնեական Բաբ Աշ-Շարքի թաղամասի շրջակայքում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է սիրիական Al-Watan թերթը՝ հղում անելով սեփական թղթակցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը
Ընդհատակյա ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով մեկ սակրավոր է զոհվել, ևս մի քանիսը ստացել են վնասվածքներ:
«Տեղափոխման ժամանակ սարքը պայթել է սակրավորների խմբի մոտ, ինչը հանգեցրել է մասնագետներից մեկի մահվան և ևս մի քանիսի վիրավորմանը»,- տեղեկացնում է պարբերականը։
Թերթի տվյալներով՝ ինժեներական ստորաբաժանումները հայտնաբերել էին Բաբ Շարքիի բնակելի թաղամասի մոտակայքում տեղադրված պայթուցիկ սարքը, ինչից հետո անցել էին դրա դուրսբերման ու անվտանգ վայր տեղափոխման աշխատանքներին։






























