ՀՀ կառավարության այսօրվա օրակարգում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանն առաջարկեց հավանություն տալ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին», «Փրկարար ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն` նախատեսվում է Դասային, դիվանագիտական աստիճանների, կոչման (այդ թվում` դասային և հատուկ), ինչպես նաև՝ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ օտար լեզուների իմացության, աշխատանքային և (կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տալ հավելավճարներ: Օրենքների նախագծերը սահմանում են նաև հիմնական արձակուրդային վճարից բացի, պետական պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով: Աշխատանքից ազատվելու դեպքում միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն: