Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ինչու են դանակահարել Աբովյանի ծննդատան նախկին տնօրենին»․ կնոջ հարց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն տնօրենին դանակահարել են կնոջ հարցի շուրջ: Քրեական գործով դեռ մեղադրյալ չկա: Մայիսի 23-ին վիճաբանություն և դանակահարություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են արնանման հետքեր ու օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ այդ հատվածից վիրավորը, ով Կոտայքի մարզի բնակիչ Նորայր Միքայելյանն է, «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Քրեական և համայնքային ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցի բակում հայտնաբերել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, որի նստատեղերի և աջակողմյան հատվածի դռների վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մինչև նշված վայրում վիճաբանելը, վերևում ինչ-որ հացկերույթ են արել, ապա իջել են այստեղ ու սկսվել է կռիվը, իսկ վիրավորն էլ Աբովյանի ծննդատան նախկին տնօրենն է։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս