Armenian text to speach

Աբովյան քաղաքում «Lada Priora»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ու մինչ կժամաներ «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, վարորդը քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված կնոջը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և տուժածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Կոտայքի մարզի բնակիչ է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։




Լրահոս