Մայիսի 31-ին, հունիսի 1-4-ը ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 30-ի ցերեկը տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։ Հունիսի 1-4-ը գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։






























