ԱՌԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Դովեղ գյուղում արդեն 4 տարի է, ինչ գործում է նախակրթարան: Նախադպրոցական այս հիմնարկին, որտեղ հաճախում է 20 երեխա, գույքով աջակցել է պատգամավոր Միքայել Վարդանյանը: Նախակրթարանի տնօրեն Էմիլիա Դուրինյանն ասում է, որ չնայած կրթօջախը 4 տարեկան է, սակայն նախադպրոցական հիմնարկության կարգավիճակ չունի, տեղական բյուջեից միայն ինքն է աշխատավարձ ստանում: Նախակրթարանը սեփական տարածք չունի, տեղավորված է համայնքային կենտրոնի շենքում: Գյուղի նախկին մանկապարտեզի շենքը նորոգելու համար գումար չկա: Կառավարությունը մշակել է նախադպրոցական համակարգի 2010-2015 թվականների զարգացման ռազմավարությունը, որով նախատեսվում է բյուջեից գումարներ տրամադրել համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատություններին: Սակայն, ինչպես հայտնեց տիկին Էմիլիան, Տավուշի մարզը դեռեւս ընդգրկված չէ այդ  ծրագրում:




Լրահոս