Armenian text to speach

ԱՄՆ-ն հույս ունի լավ լուրեր ստանալ Ուկրաինայի վերաբերյալ 2026 թվականին․ Ռուբիո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Ուկրաինայում խաղաղ կարգավորմանը նպաստելուն և հույս ունի, որ 2026 թվականը կբերի լավ լուրեր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Հուսանք, որ այս տարին ավելի լավ լուրեր կբերի։ Սակայն այսօր ես այդ առումով նորություններ չունեմ ձեզ համար։ Չնայած մենք պատրաստ ենք, ինչպես ես բազմիցս ասել եմ երկու կողմերին էլ, խաղալ ցանկացած դրական դեր՝ այս կործանարար և սրվող պատերազմը դադարեցնելու համար», – ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ՝ մեկնաբանելով Ուկրաինայում հակամարտությունը։

«Ցավոք, մինչ օրս ոչ մի կողմ չի պատրաստ եղել զիջումների գնալ խաղաղության հասնելու համար», – ասել է Ռուբիոն։

«Մենք պատրաստ ենք խաղալ ցանկացած դեր այս համատեքստում՝ խաղաղությունն ապահովելու համար։ Որովհետև մենք կարծում ենք, որ Ուկրաինայում պատերազմը … ռազմական լուծում չունի։ Այն կարող է լուծվել միայն դիվանագիտության միջոցով», – ասել է պետքարտուղարը։

Միևնույն ժամանակ, նա ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը անվանել է անարդյունք։ «Եվ դա անարդյունք էր։ Ես դա կբնութագրեի որպես շարունակական մարտահրավերներ», – ասել է Ռուբիոն։ «Մենք շատ էինք ուզում բանակցային համաձայնագիր», – վստահեցրեց պետքարտուղարը։ «Մենք շարունակում ենք հանձնառու մնալ կարգավորմանը նպաստելուն», – հավելեց նա։




Լրահոս