Երբ խոշոր բիզնեսը վայելում է ներդրողների անվերապահ վստահությունը, դրանից առաջին հերթին շահում է երկրի տնտեսությունն ու քաղաքացին։ Ավելի քան 24 տարվա պատմություն ունեցող և շուրջ 1 միլիոն քմ բարձրակարգ կառուցապատում իրականացրած «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունն ամփոփել է իր առաջին անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքները. դրամային և դոլարային բոլոր 3 սերիաներն ամբողջությամբ իրականացվել են:
«Ամերիաբանկի» միջոցով իրականացված տեղաբաշխման ընդհանուր ծրագրային ծավալը կազմել է 10 միլիարդ ՀՀ դրամ: Սա ոչ միայն բացառիկ ֆինանսական ցուցանիշ է քաղաքաշինության ոլորտում, այլև ապացույց, որ ընկերությունն իր գործունեությամբ նպաստում է տնտեսության ընդհանուր կայունությանը՝ հաշվի առնելով հանրային լայն շահը։
«Նման գործիքների կիրառումը նպաստում է կապիտալի շուկայի և իրական սեկտորի միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդմանը, որտեղ ներդրումային ռեսուրսներն ուղղվում են իրական ակտիվների ստեղծմանը և երկարաժամկետ տնտեսական արժեքի ձևավորմանը, – նշում է «Ռենշին» ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանը։ – Որպես ոլորտի առաջատար՝ մենք կարևորում ենք երկրում այլընտրանքային ֆինանսական էկոհամակարգի զարգացումը։ Տեղական կապիտալի շուկան դառնում է ավելի հասուն, և «Ռենշինը» հպարտ է այս էկոհամակարգի առաջամարտիկներից լինելու համար»։
Հանրության համար ամենակարևորն այն է, որ այս պարտատոմսերով ներգրավված միջոցներն ունեն կոնկրետ հասցե: Դրանք չեն մնում զուտ ֆինանսական հաշվետվություններում, այլ ուղղվում են մեր քաղաքի դեմքը փոխող մեգանախագծերին։
«Մեր համար ոչ այնքան զարմանալի, որքան հաճելի է այն, որ բոլոր սերիաներն ամբողջությամբ իրացվել են՝ ընդամենը մի քանի ամսում: Սա վկայում է անվերապահ վստահության մասին և հնարավորություն է տալիս մեզ ավելի մեծ և համարձակ նախագծեր իրականցնել, – ընդգծում է Քրիստինե Չիչյանը։ – Այս հաջողությունը համատեղ աշխատանքի արդյունք է։ Շնորհակալություն ենք հայտնում ֆինանսական գործընկերներին և, ամենակարևորը, մեր ներդրողներին՝ այս պատմական փուլը մեզ հետ կիսելու համար»։
«Ռենշինից» նաև տեղեկացանք, որ տեղաբաշխման հաջող ավարտից հետո «Ռենշին»-ը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա՝ պարտատոմսերը ցուցակելու նպատակով։ Սա կրկին ընդգծում է ընկերության թափանցիկությունն ու պատրաստակամությունը՝ մշտապես մնալու բաց և հաշվետու հասարակության ու իր ներդրողների առջև։ (Գ)






























