Չիլիի իշխանությունն իր երկրի տղամարդկանց հորդորում է ամռանը հրաժարվել փողկապ կրելուց` էլեկտրաէներգիան խնայելու համար, քանի որ փողկապ չկապելու դեպքում պետական աշխատավայրերում օդորակիչների կարիք չի լինի, ինչն էլ էլեկտրաէներգիայի ծախսը կկրճատի 3 տոկոսով: Նման պրակտիկա հաջողությամբ կիրառվում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան եւ Իսպանիան: Իշխանության ղեկավարները համոզված են, որ Հարավային Ամերիկայի ամռան ամենաշոգ ամիսներին պետական կառույցներում եւ մասնավոր ընկերություններում փողկապ չկրելը թույլ կտա խնայել մոտ 10 մլն դոլար:
ԱԶԱՏՎԵԼ ՓՈՂԿԱՊՆԵՐԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ