Armenian text to speach

ՈւՂԻՂ․ Որտե՞ղ է քվեարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ ընտրատեղամասում սպասում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 7-ին, Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրություններ։

Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ից և շարունակվելու է մինչև 20։00-ն։

Ըստ օրենքի՝ նորընտիր Ազգային ժողովը պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր, իսկ խորհրդարանում պետք է ներկայացված լինեն առնվազն երեք քաղաքական ուժեր։ Այդ մանդատների համար մրցապայքարի են դուրս եկել 16 կուսակցություն և 2 դաշինք։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ առնվազն 4, իսկ դաշինքներին՝ առնվազն 8 տոկոս քվե։

Թե ի վերջո ովքեր կհաղթահարեն այս ընտրական շեմը, ամենայն հավանականությամբ պարզ կդառնա կեսգիշերից հետո, երբ կամփոփվեն բոլոր 2005 ընտրատեղամասերի արդյունքները։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այս տարի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 Հայաստանի քաղաքացի։

Այս պահին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկում է  Չեխովի փողոց 100 հասցեում տեղակայված 8/20 ընտրատեղամասում։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանութում․ 




Լրահոս