Armenian text to speach

Ինչ ընտրախախտումների ահազանգեր կան մինչ այս պահը (թարմացվող)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է 2026թ խորհրդարանական ընտրություններում հնչեցված ահազանգեր ամենատարբեր ընտրախախտումների վերաբերյալ:

Ժամը 17։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։ 

________________________________________________________

Թեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասում վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվել է ընտրատեղամասի տարածքում և երկար ժամանակ չի լքել այն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձինք ընտրողների շրջանում իրականացրել են ուղղորդումներ։

Լոռու Գարգառ համայնքում տեղակայված թիվ 22/34 ընտրատեղամասում ՀԷՑ-ի աշխատակիցը ուղղորդում է ընտրողներին․ կազմվել է արձանագրություն։

11/36 տեղամասում թույլ տեսնող կնոջն ուղղորդեցին՝ 16-րդ քվեաթերթիկը դնելով տրցակի վերևում․ «Հայաքվե»

Թիվ 14/15 ընտրատեղամասում քվեախցում գտնվել են միաժամանակ մեկից ավելի ընտրող։

________________________________________________________

Ժամը 16։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։ 

9/60 տեղամա ընտրողը եկել էր քվերակելու, բայց արձանագրեց, որ իր անվան դիմաց արդեն ստորագրել են: Հանձնաժողովն արձանագրություն կազմեց․ «Ազատություն»

Երևանի կենտրոնի ընտրական տեղամասերից մեկում (9/51) ընդհատվել է քվեարկությունը մոտ 40 րոպեով ու ըստ կազմակերպության անդամ Դանիել Իոաննիսյանի՝ եղել են մարդիկ, որ հեռացել են առանց քվեարկելու: Աշխատանքը տապալվել է տեխնիկական պատճառով: «Անկախ դիտորդ»

Ժամը 15։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։ 

Ալավերդու 24/11 ընտրատեղամասում ՔՊ-ականները իրենց ուղղորդած քաղաքացուն հորդորել էին չօգտագործված քվեաթերթիկները դուրս բերել ընտրատեղամասից` ի ապացույց ՔՊ-ին քվեարկելու փաստին։

Գեղարքունիքի մարզի 21/5 ընտրական տեղամասային կենտրոնում մարդիկ խմբով են քվեարկում, վերահսկում միմյանց քվեարկությունը: ArmLur.am

31/09 տեղամասում պատգամավորության ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը, չլինելով տվյալ տեղամասի ընտրող, եկել ու զրուցում է քաղաքացիների հետ։

ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին․ Իվետա Տոնոյան

Գյումրիի 31/33 ընտրատեղամասում քվեախցիկից բոլորին երևում են քաղաքացիների քվեարկություննները։

Գեղարքունիք Վարդենիսի 21 Ավագ դպրոց, Հ.Արզոյան փ.16-ում տեղակայված թիվ 21/54 ընտրական տեղամասում և Գեղարքունիք Ակունք 21 Հանրակրթական դպրոց, Բարեկամության փ.1 նրբ.2 21/56 ընտրական տեղամասերում կահավորանքը դրված է, ընտրության ընթացքին պատրաստ, սակայն մարդիկ չկան․ ArmLur.am

________________________________________________________

Ժամը 14։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։ 

Քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր են արձանագրվել․ «Հայաստան» կուսակցությունների դաշինք

Արաբկիր 4/23 ընտրատեղամասում քաղաքացին փորձում է չքվեարկած քվեաթերթիկը դուրս տանել․ ArmLur.am

8/29 և 9/2 տեղամասերում ՔՊ-ի քարոզչանյութով քվեարկության հերթական դեպքերը․ Հայաքվե

Տավուշի մարզի Նոյեմբերյան վարչական շրջանի Նոյեմբերյան քաղաքի Բարեկամության 6 հասցեում գտնվող երաժշտական դպրոցում տեղակայված 37/3 ընտրական տեղամասում ՀՀ քաղաքացիները զույգերով են քվեարկում․ ArmLur.am

Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող 54 մանկապարտեզի բակում մարդիկ հերթ են կանգնել՝ քվեարկելու համար: 1/20 ընտրատեղամասում այսպիսի տեսարան նախորդ 3 ընտրություններում չի գրանցվել․ ArmLur.am

Գորիսի 34/60 տեղամասում հանձնաժողովի ՔՊ-ական քարտուղարը հրաժարվում է արձանագրել տեղ գտած խախտումները։

________________________________________________________

Ժամը 13:00-ի դրությամբ արձանագրված խախտումները։ 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության դաշինքի վստահված անձին Արթիկ քրեակատարողական հիմնարկ թույլ չեն տալիս մուտք գործել՝ պատճառաբանելով, որ ԿԸՀ-ից համապատասխան տեղեկատվությունը չի ներկայացվել քրեակատարողական հիմնարկին։ ArmLur.am

Սպիտակի Արևաշող գյուղում մի խումբ ՔՊ-ականներ մուտք են գործել ընտրատեղամաս և ուղղորդում են քաղաքացիներին` քվեախցիկում միջամտելով քվեարկությանը, հայտնում են «Ուժեղ Հայաստանից»։

8/32՝ ընտրողը հանել է թիվ 16 քվեաթերթիկը ծրարից՝ ցուցադրելով այն․ հանձնաժողովը վավեր է ճանաչել։

Լոռու մարզի Գյուլագարակ բնակավայրի 22/32 ընտրատեղամասում արձանագրվել են դիտորդի գործունեությանը խոչընդոտող գործողություններ և ճնշման դրսևորումներ։ Մասնավորապես, ընտրատեղամասում գտնվող կուսակցություններից մեկի վստահված անձը, ըստ դիտորդի, ուղղորդել է ընտրողներին։ Դիտորդի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո վստահված անձը փորձել է ճնշում գործադրել դիտորդի նկատմամբ և հայտարարել, որ կհասնի նրա հեռացմանը ընտրատեղամասից։

7/6 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի պահանջը՝ քվեարկության գաղտնիության խախտման ռիսկի վերաբերյալ գնահատականը գրանցամատյանում արձանագրելու մասին․ «Ականատես» դիտորդական առաքելություն

________________________________________________________

Ժամը 12։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։ 

8/10 տեղամասում թափվել են չքվեարկված քվեաթերթիկները։

Գորիսում տեղակայված թիվ 34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը տեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներին։

Արտաշատի 12/4 ընտրատեղամասի դիմաց ՔՊ քարոզչական պաստառն է․ «Հետք»

Ահազանգ. Գարգառի 22/34 ընտրատեղամասում վարչական ղեկավարը ու իր թիմակիցները ուղղորդում են քաղաքացիներին։

ՔՊ վստահված անձը շատ մոտ է գտնվում քվեախցիկին ու աչքը ուղիղ ընտրողին է։

8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքը:

Մեծ Այրում համայնքում տեղակայված թիվ 24/37 ընտրատեղամասից ահազանգում են, որ վարչական ղեկավար Արսեն Ղարագյոզյանը ընտրատեղամասի մուտքի մոտ կանգնած է եղել ցուցակներով ու ուղղորդելիս է եղել բնակիչներին։ Վարչական մասն ու մանկապարտեզը նույն շենքում են, ղեկավարի աշխատասենյակի դուռը և ընտրատեղամասի մուտքի դուռը իրար մոտ ու ըստ ահազանգող բնակչի` վերջինս միջամտում է ընտրական պրոցեսին։ Նկարահանման պահին վարչական ղեկավարը տարածքում չէր, սակայն նրա եղբայրը՝ Կամո Ղարագյոզյանը, ընտրատեղամասի բակում էր մի խումբ երիտասարդների հետ ու «կառավարում» էր իրավիճակը։ Ահազանգից հետո հենց վարչական ղեկավարի եղբայրն է զգուշացրել Արսեն Ղարագյոզյանին հեռանալ տարածքից՝ տեսախցիկի առջև չերևալու համար։

Գյումրու 31/41 ընտրատեղամասից արված այս տեսանյութից պարզ է դառնում, որ քաղաքացիները քվեաթերթիկները դուրս են բերում քվեախցիկից, ցուցադրում վերահսկողներին և այնուհետև նետում աղբարկղը։

23/58 տեղամասում, որտեղ զինծառայողներ են քվեարկում, գտնվում են ռազմական ոստիկանության ներկայացուցիչները՝ չպահպանելով սահմանված 50 մետր հեռավորությունը․ Հայաքվե

Ահազանգ Օշականից. Օշականի մշակույթի տուն, 17/25 ընտրատեղամաս, քաղաքացիները մուտք են գործում քվեաթերթիկով։

_____________________________________________

Ժամը 11։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։ 

Երևանի Նոր Նորք համայնքի թիվ 2/37 ընտրատեղամասում հայտնաբերվել է 3 դեպք, երբ ընտրողների հասցեներում այլ քաղաքացիներ են գրանցված եղել:

Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը շարունակում է իր ապօրինությունները ընտրատեղամասերում

Այս անգամ Տաշիրի Սարատովկա գյուղում Արամ Խաչատրյանը ապօրինի մուտք է գործում ընտրատեղամաս և միջամտում քվեարկությանը:

Արամ Խաչատրյանը պատգամավորի թեկնածու է և իրավունք չունի գործել ընտրատեղամաս քվեարկության ժամանակ:

Նոյեմբերյանի 37/19 ընտրատեղամասից ԱԱԾ-ի և Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից առանց բացատրության, ապօրինի կերպով բերման է ենթարկվել «Հայաստան» դաշինքի 4 աջակից։  Նրանց գտնվելու վայրն անհայտ է։ «Ազգային ճակատ» տգ ալիք

Երևանի 7/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը Yerevan.Today-ի նկարահանող խմբին ներս չի թողնում՝ պատճառաբանելով, թե հավատարմագրումը բնօրինակը չէ

7/03 տեղամասում կուտակումներ են, տարածքը փոքր է։

23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբ։

Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը Տաշիրի Մեծավան գյուղի 25/28 ընտրատեղամասում խոչընդոտել տարեց կնոջ քվեարկությանը, որը մինչ այդ պատահաբար հայտնել է, որ ընտրելու է Ուժեղ Հայաստան դաշինքին:

Երևանի 9/53 տեղամասում քաղաքացիներին 3-րդ համարի երկուական քվեաթերթիկ են տալիս, որ Ուժեղ Հայաստանի քվեաթերթիկները արագ սպառվեն։

ՔՊ քարոզարշավի գլխարկով անձը` 12/61 տեղամասում:

________________________________________________________

Ժամը 10։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։ 

Օձուն գյուղի 24/09 ընտրատեղամասի մոտ գյուղի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրության:

Վանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում ընտրական քվեաթերթիկի ծրար է հայտնվել:

Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանը չի հեռանում  36/20 ընտրատեղամասից:

5/08 տեղամասում քաղաքացին մոտեցել է քվեարկելու, բայց իր փոխարեն արդեն ստորագրված էր:

Yerevan.Today-ին հայտնում են, որ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում 45 սահմանապահ զինծառայող հրամանատարի հատուկ վերահսկողության ներքո տարվել է ընտրության։

Yerevan.Today-ը ահազանգ է ստացել, որ Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի տարբեր ընտրատեղամասերում ՔՊ-ի վստահված անձինք ուղղորդում են քաղաքացիներին, ստեղծում են վախի մթնոլորտ՝ օգտվելով տեղացի և ծանոթ լինելու հանգամանքից, քաղաքացիների հետ մտնում են ընտրատեղամասեր և ուղեկցում դեպի քվեախցիկ։

Բաց քվեարկության դեպք 4/19 ընտրատեղամասում։

28/1, 36/5 ընտրատեղամասերում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվում:

 

 

Կուտակում 23/41 տեղամասում։

Ժամը 09։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։ 

Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի տարբեր ընտրատեղամասերում ՔՊ-ի վստահված անձինք ուղղորդում են քաղաքացիներին, ստեղծում են վախի մթնոլորտ՝ օգտվելով տեղացի և ծանոթ լինելու հանգամանքից, քաղաքացիների հետ մտնում են ընտրատեղամասեր և ուղեկցում դեպի քվեախցիկ. YerevanToday

Կապանի 35/2 ընտրատեղամասի մոտակայքում փակցված են ՔՊ-ի պաստառները։

23/42 տեղամասի քվեախցիկում նկարում են քվեարկության ընթացքը:

Երևանի Հարավարևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի որոշ շենքերի բնակիչներ չեն կարողանում գտնել իրենց ընտրատեղամասը։

Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։ Տարիներ շարունակ իրենց ընտրատեղամասը եղել է թիվ 93 մանկապարտեզում, հիմա տեղափոխել են այլ մանկապարտեզ և չեն ծանուցել բնակիչներին։

Իսկ ընտրատեղամասին նոր տեղանքում նաև ցուցանակ չկա փակցված։

Երևանի 7/35 ընտրատեղամասում քվեարկությունը դադարեցվել է, քանի որ ուղիղ հեռարձակումը ցուցադրում է այլ տեղամասի՝ 7/34-ի կադրերը։

Գորիսի 34/03 ընտրատեղամասում ՔՊ կուսակցության ներկայացուցիչը օգնության կարիք ունեցող բնակչին ուղղորդել է, որ 3-րդ համարի քվեաթերթիկը տրցակի տակ դնի։

ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ՔՊ-Ի ՕԳՏԻՆ․ Քաղաքացին ահազանգում է, որ Արմավիրի թիվ 11 մանկապարեզի տարածքում գործող ընտրատեղամասում քվեաթերթիկները ընտրողներին փոխանցելիս 16 համարի քվեաթերթիկը տրցակի վերջում են դնում, որպեսզի ընտրողները հեշտ կողմնորոշվեն, հաղորդում է BIG BROTHER տելեգրամյան ալիքը։

Գորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում ՔՊ-ի՝ լուսանկարում պատկերված ներկայացուցիչը մոտեցել է թիվ 3 քվեաթերթիկն ընտրած քաղաքացուն և հորդորել փոխել իր ընտրությունը։ Դեպքի վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացվել է պահանջ՝ խախտումն արձանագրելու և համապատասխան գրառում կատարելու համար, սակայն վերջինս հրաժարվել է արձանագրել տեղի ունեցածը։

35/7 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ներկայացել է քարտեզի կրծքանշանով, որը բաժանվում էր քարոզարշավի ընթացքում:

15/21 ընտրատեղամասում արձանագրվել է դեպք, երբ քվեարկությունն իրականացվել է ոչ թե ընտրողի, այլ նրա հարազատի կողմից:

Քվեարկության գաղտնիության խախտում 8/10 ընտրատեղամասում։

Բաց քվեարկության դեպք 8/14 ընտրատեղամասում։

________________________________________________________

Ժամը 08։30-ի դրությամբ արձանագրված խախտումները։

8/9 տեղամասում խախտված է քվեարկության գաղտնիության սկզբունքը:

Վանաձորի 23/51 տեղամասում մի քվեախցիկի հետևում կարող է շարժ լինել, իսկ մյուսի հետևի պատուհանից հնարավոր է դիտարկել քվեարկությունը: 3/13 տեղամասում քվեատուփը տեղադրված է դռան դիմաց:

Բաց քվեարկության փորձ է եղել 3/13-ում։

Թիվ 95 մանկապարտեզում 7/46 ընտրատեղամասում լույս չկա։

Քարոզչական պաստառներ` 10/1 տեղամասի մուտքի հարևանությամբ։ Խախտումներն արձանագրել է Հայաքվե նախաձեռնությունը։

Երևանի Աջափնյակ համայնքում 6/3 և 6/50 տեղամասերի վրա տեղամասերի անունները գրված չկա, քաղաքացիները ահազանգում են, որ չեն կարողանում գտնել և հեռանում են առանց քվեարկելու։

Երևանի 7/40 ընտրատեղամասում ծրարները թափանցիկ են, ինչի պատճառով քվեարկությունը տեսանելի է։

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ իր գյուղում՝ Նորապատում, Ուժեղ Հայաստանը ձայն չի հավաքելու, քանի որ բոլորին հանձնարարված է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը: Խախտումներն արձանագրել է BIG BROTHER տելեգրամյան ալիքը։




Լրահոս