Այսօր՝ հունիսի 7-ին, Սյունիքի մարզում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի Տաթևի վանք տանող հատվածում, «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և գլորվելով հայտնվել անտառում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով 4 մարդ տեղում մահացել է, 1 անձ ծանր վիճակում տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհերն ու վիրավորը Սյունիքի մարզի բնակիչներ են, ազգականներ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածն ու վիրավորը Կապանի փոխքաղաքապետներից մեկի ազգականներն են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ ԱՅՍՏԵՂ
























































































