Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը նշանակվելու է Կոտայքի մարզպետ:
Այսօր խորհրդարանում Արամ Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանել իր պաշտոնանկության և մարզպետ նշանակվելու մասին լուրերը:
«Սպասե՛ք, շուտով ամեն ինչ պարզ կլինի»,- նշեց նախարարը:
Հիշեցնենք, որ այժմ Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում է Կովալենկո Շահգալդյանը: