Armenian text to speach

Բացահայտվել է 184 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 9-10-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բացահայտվել է 184 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 69 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 24 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 13 դեպք՝ խարդախության,
  • 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 9 դեպք՝ սառը զենք կրելու,
  • 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 5 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 4 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, փաստաթուղթ կեղծելու, բնակարանային գողության նախապատրաստման,
  • 2-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,  բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, կանխամտածված սնանկության։Բացահայտվել է շորթման, դրամանենգության, խուլիգանության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, գույքին տիրանալու, ազատությունից ապօրինի զրկելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ապօրինի կերպով հրազեն պատրաստելու, դրանք ձևափոխելու կամ նորոգելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․

  • 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
    Հայտնաբերվել է 3 անհետ կորած։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




Լրահոս