ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Միացյալ Նահանգները գաղտնի կերպով հանել է իրանական նավթի միլիոնավոր բարելներ։
«Գիտեի՞ք, որ մենք միլիոնավոր բարել նավթ ենք վերցրել։ Ոչ ոք չգիտի։ Եվ Իրանը մինչև հիմա չգիտեր։ Վերջերս մենք գիշերը 22 նավ վերցրեցինք։ Ուշ գիշեր, առանց լույսի :Քանի որ նրանք (այդ տարածքում) ռադար չունեին, մենք այն ռմբակոծեցինք։ Ահա թե ինչու նավթի գինը մեկ բարելի համար 85 դոլար է», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ առաջնորդը։
«Կրկին. մենք միլիոններ (բարել նավթ)։ Ես սա հայտարարում եմ առաջին անգամ։ Մենք միլիոնավոր բարել նավթ ենք վերցրել։ Ամեն գիշեր», – նշել է ԱՄՆ նախագահը։ «Ես սա ձեզ հիմա եմ ասում, որովհետև նրանք հասկացել են, թե ինչ է կատարվում», – հավելել է Թրամփը։ Նա մանրամասներ չի հայտնել։
























































































