Armenian text to speach

ԱՄՆ-ի արևմտյան ափին երկրաշարժ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Օրեգոն նահանգի ափերի մոտ՝ երկրի արևմուտքում, 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 11:35-ին (Մոսկվայի ժամանակով՝ 14:35) Օրեգոն նահանգի Բանդոն քաղաքից 218 կիլոմետր արևմուտք։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։




Լրահոս