Երեկ՝ հունիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Արտուշ Հակոբյանն իր վարած «Jeep Cherokee» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները կանայք են։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։




























