Աթայանի համար միևնու՞յն է դատական գործի ընթացքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հին-Էրիվան»- «Յունիբանկ» սնանկացման գործով դատական վեճը շարունակվում է:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, մերժվել է «Յունիբանկ»-ի միջնորդությունը` արագացված դատական քննություն անցկացնելու պահանջով: Դատարանի պարզաբանմամբ` այն հիմնավորված չէ, և արագացված դատաքննություն անցկացնելու նախադրյալներ չկան:

Armlur.am-ը  կապ հաստատեց «Յունիբանկի» տնօրեն Վարդան Աթայանի հետ` իմանալու համար վերջինիս գնահատականը դատարանի տված որակավորման վերաբերյալ. «Ի՞նչ միջնորդություն… երկու օր առաջ միջնորդությու՞ն…. խաբար չեմ… էսօր ես հանգստանում եմ»,-  պատասխանեց մեր զրուցակիցը:

Թե որքանով է համապատասխանում Աթայանի` գործի ընթացքից անտեղյակ լինելն իրականությանը, չենք կարող ասել, քանի որ «Յունիբանկ»-ը բազմիցս դիմել է իրավապահներին` «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Վերջինս էլ իհարկե նույն քայլին է դիմել:

Տաթև Հարությունյան




Լրահոս