Իրանի մայրաքաղաքը հրաժեշտ է տալիս երկրի նախկին առաջնորդ Ալի Խամենեիին, որը մահացել է փետրվարի վերջին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում։
Ուրբաթ օրը Իրանից և արտերկրից ժամանած հասարակական ու քաղաքական գործիչները հարգանքի տուրք մատուցեցին այաթոլլային` Իմամ Խոմեյնիի անվան մեծ մզկիթում (Մոսալլա), որն անվանակոչվել է ի պատիվ Ալի Խամենեիի նախորդի՝ Իսլամական Հանրապետության առաջին առաջնորդի։ Շաբաթ օրը՝ առավոտյան ժամը 6:00-ին, նույն կրոնական համալիրում մեկնարկել է այաթոլլայի հետ հրաժեշտի հանրային արարողությունը։ Այն կշարունակվի մինչև հուլիսի 6-ը, երբ քաղաքով մեկ տեղի կունենա հուղարկավորության երթը։
Իշխանությունները կանխատեսում էին, որ միջոցառումներին կմասնակցի առնվազն 15 միլիոն մարդ, այդ թվում՝ Իրանի մայրաքաղաքի և այլ քաղաքների բնակիչներ, ինչպես նաև ուխտավորներ արտերկրից։ Համալիրը միաժամանակ տասնյակ հազարավոր մարդկանց է ընդունում համատեղ աղոթքի համար, որը կտևի երկու օր՝ յուրաքանչյուր օր 14 ժամ՝ վաղ առավոտից սկսած։



























