ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՎ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գեղարքունիքի մարզում գազի թունավորումից երեք մարդ է մահացել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացանք, որ ժամը 14:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Գավառ քաղաքի Պետրովի 2-րդ նրբանցքի թիվ 14 երկհարկանի սեփական տանը 3 մահացած անձ կա: Ըստ նախնական տեղեկությունների` պարզվել է, որ շմոլ գազի հետեւանքով այս տանը մահացել են տան երեք անդամները` 33-ամյա Գրիշա Շանոյանը, 21-ամյա Նաիրա Գեւորգյանը եւ 1-ամյա Հռիփսիմե Շանոյանը: Երեխան մահացել է իր բարուրում: Մահացածների մարմինները տեղափոխվել են Գավառի դիահերձարան: Ոստիկանության Գավառի քննչական բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս