Armenian text to speach

Առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. Քննչական կոմիտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են Քննչական կոմիտեից։

Երևանի կենդանաբանական այգին տեղեկացրել էր, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը սատկել է։ Կենդանու մահը վրա է հասել քնեցման ընթացակարգից հետո։ Ըստ այգու՝ առյուծը ունեցել է մեծ տարիք և մի շարք ուղեկցող հիվանդություններ, որոնք հաստատվել են հերձման արդյունքում։

Հերձման տվյալներով՝ կենդանու մոտ արձանագրվել են ներքին օրգանների ախտահարումներ՝ փայծաղի, լյարդի, թոքերի և սրտի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև լեղապարկի փոփոխություններ, ճարպակալում և որովայնի խոռոչում հեղուկի առկայություն։

Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի։




Լրահոս