Armenian text to speach

ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցները՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիրախավորման։  Պաշտոնյան նախազգուշացրել է, որ Իրանի հարվածները նեղուցով անցնող նավերին «միանգամայն անընդունելի են» և հետևանքներ կունենան։

Այս հայտարարության ֆոնին նավթի գինը 5%-ով բարձրացել է։

Հունիսին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մինչև օգոստոսի 21-ն արտոնություն էր տվել Իրանին նավթ վաճառել. սա մաս էր կազմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված համաձայնության։ Հուլիսի 7-ին ԱՄՆ-ն նավթային պատժամիջոցների մեղմացման ժամկետը կրճատել է մինչև հուլիսի 17-ը։

Օրերս Հորմուզի նեղուցում 3 նավ է թիրախավորվել, որին ի պատասխան ամերիկյան ուժերը հուլիսի 7-ին հարվածներ են հասցրել Իրանում գտնվող շուրջ 80 թիրախի։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան 85 ռազմական օբյեկտ։

 




Լրահոս