ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ստորագրած որոշումով ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանին տրամադրվել է ամենամյա արձակուրդ։
Որոշման համաձայն՝ Արթուր Գասպարյանին տրամադրվել է 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մի մասը՝ 8 աշխատանքային օր տևողությամբ։
Պետական պահպանության ծառայության պետը արձակուրդում կլինի 2026 թվականի հուլիսի 20-ից մինչև հուլիսի 29-ը ներառյալ։
Նույն որոշմամբ սահմանվել է, որ Արթուր Գասպարյանի արձակուրդի ընթացքում նրան կփոխարինի ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Արմեն Հակոբյանը։
Սոնա Գրիգորյան
























































































