ՀՀԿ-ում դեռևս վերջնական որոշում չունեն, թե Գալուստ Սահակյանի՝ ԱԺ նախագահ դառնալուց հետո ով է ղեկավարելու ՀՀԿ խմբակցությունը:
Չի բացառվում, որ ՀՀԿ-ն ստիպված լինի դիմել մեկ այլ տարբերակի՝ Գալուստ Սահակյանը, լինելով ԱԺ նախագահ, շարունակի համատեղությամբ զբաղեցնել խմբակցության ղեկավարի պաշտոնը ևս:
armlur.am-ը Գ. Սահակյանին հարցրեց՝ որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար, ում կուզենա տեսնել իր փոխարեն:
«Չեմ սիրում անուններ շրջանառության մեջ դնել, որովհետև բոլորս պիտի որոշենք: Եթե ես լինեի որոշողը, անմիջապես կասեի, բայց ես չեմ որոշողը»,- ասաց Սահակյանը: