Հայրիկյանը` Շարմազանովի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոսելով իրենց իշխանության ամրության մասին՝ Շարմազանովը պետք է հասկանար, որ դրանց հիմքում Սերժ Սարգսյանի կեցվածքն է: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե պաշտոն ստանալու բոլոր ճանապարհներն անցնում են Մելիք-Ադամյան փողոցով, նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Շարմազանովը դեռ երիտասարդ է, իսկ Սերժ Սարգսյանն արդեն այնպիսի մեծ հրաժարական է տվել, որ իշխանություն հանձնելը դրա դիմաց մանրուք է: Ես ավագի իրավունքով խորհուրդ եմ տալիս՝ թող հասկանան, թե ում վրա է հիմնված այդ իշխանությունը, որ վաղը կարող են արթնանալ ու ասել՝ դառնում ենք Չինաստանի մաս», – նշեց նա, հավելելով, թե հանրապետականներն են ծնվել ԱԻՄ-ից:

Ասուլիսի ընթացքում Հայրիկյանը կատակով նշեց, թե պաշտոնի համար կքննարկեն հանրապետական դառնալու տարբերակը:




Լրահոս