Armenian text to speach

Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետի որոշմամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն։

Փոխվարչապետի որոշմամբ՝ Դավիթ Խուդաթյանը 2026 թվականի հուլիսի 24-27-ը ներառյալ կգտնվի Թեհրանում։

Ըստ որոշման՝ գործուղման նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալն է։

Նախարարի գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի ծախսերը կկատարվեն ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։

Միաժամանակ որոշմամբ նշվում է, որ Դավիթ Խուդաթյանի՝ Իրանում գտնվելու ընթացքում գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի միջոցների հաշվին։

Փոխվարչապետի որոշմամբ՝ Դավիթ Խուդաթյանին պարտավորեցվել է գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի արդյունքների մասին հաշվետվություն՝ սահմանված կարգի համաձայն։

Սոնա Գրիգորյան




Լրահոս