Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը երրորդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում: Անգլիայի Բոլթոն քաղաքում անցկացված Real Boxing Champions (RBC)-ի կազմակերպած բռնցքամարտի երեկոյում Անի Հովսեփյանը մենամարտեց 29-ամյա չեխ բռնցքամարտիկ Յոհանա Ռայմոնտի հետ և հաղթանակի հասավ մրցավարների միաձայն որոշմամբ:
Անի Հովսեփյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում ներկայացնում է Հայաստանը: Նախորդ մենամարտը տեղի է ունեցել 2025 թ. հոկտեմբերին Երևանում, նա որտեղ պարտության է մատնել սերբ Քսենյա Մեդիկին:
Անի Հովսեփյանն անկախ Հայաստանի բռնցքամարտի առաջին կին Եվրոպայի չեմպիոնն է և պրոֆեսիոնալ ռինգում Հայաստանը ներկայացնող առաջին կին բռնցքամարտիկը:




























