Armenian text to speach

Հուլիսի 28․ մարդկությունը կանգնեց Առաջին համաշխարհային պատերազմի մղձավանջի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1914 թվականի հուլիսի 28-ը համաշխարհային պատմության ամենաճակատագրական օրերից մեկն է։ Այդ օրը Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային՝ մեկ ամիս առաջ Սարաևոյում տեղի ունեցած սպանությունից հետո, երբ սպանվել էր գահաժառանգ արքայազն Ֆրանց Ֆերդինանդը։

Թեև սկզբում հակամարտությունը վերաբերում էր միայն երկու պետությունների, այն շատ արագ վերածվեց համաշխարհային պատերազմի։ Դաշնակցային պարտավորությունների պատճառով ռազմական գործողություններին հաջորդաբար միացան Ռուսաստանի կայսրությունը, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ՝ հակամարտությունն ընդգրկելով Եվրոպայի սահմաններից շատ ավելի լայն տարածք։

Առաջին համաշխարհային պատերազմը տևեց մինչև 1918 թվականը՝ խլելով ավելի քան 16 միլիոն մարդու կյանք և վիրավորելով շուրջ 20 միլիոնին։ Այն արմատապես փոխեց աշխարհի քաղաքական քարտեզը, հանգեցրեց մի շարք կայսրությունների՝ Ռուսական, Ավստրո-Հունգարական, Օսմանյան և Գերմանական, փլուզմանը և դարձավ 20-րդ դարի հետագա պատմական զարգացումների, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախադրյալներից մեկը։

Այսօր՝ հուլիսի 28-ին, աշխարհը հիշում է այն օրը, երբ սկսվեց մարդկության պատմության առաջին գլոբալ պատերազմը, որը փոխեց միլիոնավոր մարդկանց ճակատագրերը և միջազգային հարաբերությունների ընթացքը։




Լրահոս