Երևանցիները հավաստիացնում են, որ իրենք բախտագուշակների չեն դիմում, ընդ որում` Armlur.am-ի տեսախցիկի առջև նման պնդմամբ հանդես եկան թե ավագ, թե կրտսեր սերնդի ներկայացուցիչները:
Ոմանք վերհիշեցին, որ երիտասարդ ժամանակ տարբեր առիթներով են եղել բախտագուշակի մոտ: Ամեն դեպքում` նույնիսկ իրենց ճակատագիրը գրբացների միջոցով ճշտել փորձողները մտաբերում էին, որ անգամ բախտագուշակի դիմելիս` նրանք մինչև վերջ չեն հավատացել սուրճի բաժակ, ձեռքի ափ կամ խաղաթուղթ նայողներին:
Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան, Քնար Մանուկյան, Տաթև Հարությունյան