Armenian text to speach

Հրդեհ է բռնկվել Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկում։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են այն։

 

Այրվել է Զաքարիա Քանաքեռցու 5-րդ նրբանցքի 5-րդ տան տանիքը։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

 

Կրակի տարածումը կանխվել է հարևան տներ՝ շնորհիվ քաղաքացիների, ապա ժամանած հրշեջների։

 

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։




Լրահոս