Քիչ առաջ Ազգային ժողովի նիստերի դահիճում ուղիղ եթերում ավարտվեց Դ՛ոնթի բանաձևով ԱԺ մշտական հանձնաժողովների բաշխման գործընթացը:
ՔՊ խմբակցության 4 ներկայացուցիչներ, որոնք կուսակցկաան խողովակով ընտրվել էին հանձնաժողովների նախագահների թեկնածուներ, մնացին առանց պաշտոնի:
- Նիկոլ Փաշինյանի քավորը՝ Վահե Ղալումյանը պետք է նախագահեր Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի հանձնաժողովը, սակայն այն անցավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության կառավարմանը:
- Սոնա Ղազարյանը պետք է նախագահեր Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողով, որը ևս «Ուժեղ Հայաստան»-ը վերցրեց:
- Ծովինար Վարդանյանը, ով Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ էր ընտրվել կուսակցության ներսում:
- Զարուհի Բաթոյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողոը ղեկավարելու հավակնություններ ուներ, չստացվեց:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ թվարկված պատգամավորները կա՛մ կդառնան այդ հանձնաժողովներում փոխնախագահներ, կա՛մ կզրկվեն խորհրդարանական պաշտոններից ընդհանրապես:
Սոնա Գրիգորյան


























