Ուկրաինան հայտարարել է, որ գիշերը հարվածել է Նովոռոսիյսկի ռուսական ռազմածովային բազային՝ «Պալյանիցիա» անօդաչու սարքերով, «Նեպտուն» հրթիռներով և ծովային անօդաչու համակարգերով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ հարվածներ են հասցվել ռուսական ՀՕՊ դիրքերին, նավամատույցներին և նավահանգստային ենթակառուցվածքներին։
Նովոռոսիյսկը Սև ծովում ռուսական նավատորմի կարևորագույն հենակետերից է և գտնվում է առաջնագծից ավելի քան 300 կմ հեռավորության վրա։
Միաժամանակ, ռուսական կողմը հայտնել է Նովոռոսիյսկի և Սևաստոպոլի ուղղությամբ անօդաչու սարքերի հարձակումների մասին՝ պնդելով, որ ՀՕՊ համակարգերը խոցել են տասնյակ ԱԹՍ-ներ։




























