Armenian text to speach

Ռեյն գետում ջրի մակարդակը նոր հակառեկորդ է սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեյն գետում ջրի մակարդակի կտրուկ նվազման պատճառով նավարկությունը հայտնվել է կոլապսի եզրին։ Հիմնական չափիչ կայաններից մեկում ջրի մակարդակը նվազել է մինչև 6 սմ՝ գրանցելով պատմական նվազագույն ցուցանիշ։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Կաուբ քաղաքի մոտ ջրի մակարդակն այնքան է նվազել, որ նույնիսկ քիչ բեռնված նավերը չեն կարող անցնել։ Մինչև այս ամառ Կաուբի շրջանում ամենացածր ցուցանիշը՝ 25 սմ, գրանցվել էր 2018 թվականի հոկտեմբերին։

Ռեյնի տարբեր չափիչ կայաններում գրանցված ջրի մակարդակները միմյանց հետ համեմատելի չեն, քանի որ միասնական զրոյական նիշ գոյություն չունի։ Միևնույն ժամանակ, նավարկելի հունը զգալիորեն ավելի խորն է, քան ափամերձ չափիչ կայանների մոտ ջրի մակարդակը։

Ռեյնի, ինչպես նաև Եվրոպայի մյուս գետերի, այդ թվում՝ Դանուբի ծանծաղումը պայմանավորված է վերջին ամիսներին տեղումների նվազած քանակով։ Փորձագետների գնահատմամբ՝ 2026 թվականի երրորդ եռամսյակում Գերմանիան գետով նավարկության սահմանափակման հետևանքով կարող է կորցնել ՀՆԱ-ի 0,1-0,2 տոկոսը։




Լրահոս