ՄԵՋ-ՄԵՋ ԵՆ ԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իրեն  պատկանող «Հարսնաքար» ռեստորանում  կազմակերպված շքեղ երեկոյի ընթացքում, որին, ի դեպ, մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը, հավաքականի որոշ անդամների կողմից  որպես նվեր ստացել է «Հրազդան» մարզադաշտի տորթե մակետը: Անչափ ուրախացած Ռուբեն Հայրապետյանը հարթակ է հրավիրել  Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին եւ առաջարկել միասին կիսել խորհրդանշական տորթը: Վերջինս  նախ  մի լավ դիտարկել է այն, հետո նոր կիսել: Իսկ այդ ընթացքում հումորից ազդված  դահլիճի հանդիսականները բարձրաձայն հորդորել են  Նարեկ Սարգսյանին ու Ռուբեն Հայրապետյանին` «Հրազդան»-ը մեջ-մեջ անելուց առաջ լավագույն պատառը նախ ուղարկել հավակնոտ Բուռնաշին (Աշոտ Աղաբաբյանին):




Լրահոս