«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, ինչպես նաև Քոչարյաններին պատկանող այլ շինություններում։ Խուզարկություն է իրականացվել նաև Լևոն Քոչարյանի բնակարանում։
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներով։
Հակակոռուպցիոն կոմիտեում Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, արձանագրվել է բարձր ճնշում, ինչից հետո նրան շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտության նպատակով։
























































































